«Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակը կցուցադրվի Գյումրիում՝ հուլիսի 25-ին

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ հուլիսի 25-ին Գյումրի քաղաքում կայանալու է «Երկրաշարժ» ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը:

«Ուզում եմ դիմել ինձ հետևող բոլոր հայ ընկերներիս ու հայկական ԶԼՄ-ներին: Մեր ֆիլմը նկարահանված է 2 լեզվով: Ֆիլմի հայալեզու տարբերակի փակ ցուցադրությունը կայանալու է հուլիսի  25-ին` Գյումրիում: Մեզ համար շատ կարևոր է ֆիլմի նկարահանումները հյուրընկալած այդ հիասքանչ ու հզոր քաղաքի բնակիչների օրհնությունը ստանալը»,-գրել է հայազգի ռեժիսորը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք համացանցում արդեն հրապարակվել է  Սարիկ Անդրեասյանի` 1988թ. Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի պաշտոնական թրեյլերը:

Երկու րոպե 26 վայրկյան տևողությամբ տեսանյութն ամփոփում է ֆիլմի ամենատպավորիչ ու առանցքային դրվագները` նախքան պրեմիերան ներկայացնելով կինոնկարի ընդհանուր ուրվագիծը:

Հայտնի է նաև, որ հունիսի վերջին Մոսկվայում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը:

Կարադացեք նաև. Menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed