«Երկրաշարժ» ֆիլմը կներկայացվի Տորոնտոյում

tert.am-ը գրում է՝

Covert Media անկախ կինոընկերությունը հիմնել է Lexica Films միջազգային վաճառքների ապրանքանիշը, որը տարեկան 5-10 ֆիլմ է թողարկելու:

Yahoo News-ի տեղեկացմամբ` Lexica Films-ի առաջին արտասահմանյան կինոժապավենը կլինի Սարիկ Անդրեասյանի հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը, որը կներկայացվի Տորոնտոյում:

Lexica Films-ը մտադիր է նաև իրավունք ձեռք բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի ստեղծման համար:  Covert Media-ի ղեկավարությունը Գյումրու երկրաշարժի մասին պատմող ֆիլմը տեսնում է որպես «Օսկար» կինոմրցանակի դափնեկրի թեկնածու` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Covert Media-ն ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում ներկայացնելու իրավունք է ձեռք բերել:

1988-ի սարսափելի երկրաշարժի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն տղամարդկային դեր» մրցանակի դափնեկիր Կոնստանտին Լավրոնենկոն:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed