Երկու միանման փաթիլ չի լինում
Բոլորս էլ մանկուց լսել ենք նրա մասին, որ բոլոր ձյան փաթիլները տարբեր են, և հնարավոր չէ հանդիպել երկու միանման բյուրեղներով փաթիլ:
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում անգամ գոյություն ունի Փաթիլների հետազոտման ինստիտուտ, որի աշխատանքը ևս վկայում է փաթիլների տարբերության մասին, սակայն ռուս լուսանկարիչ Ալեքսեյ Կլյատովը որոշել է անձամբ ստուգել այդ ինֆորմացիայի ստույգությունը: Նա իրականացրել է մի նախագիծ, որում մակրո ռեժիմով լուսանկարել է փաթիլներ: Լուսանկարները պարզապես հեքիաթային են ստացվել: Անգամ դժվար է հավատալ, որ այս գեղեցկությունը ձեռագործ չէ և այն կերտում է բնությունը:
անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի
- Previous Ինչո՞ւ է վատ աշխատակիցն արժեքավոր, իսկ լավը` գործազուրկ
- Next Մարտին Վարդազարյանը 75 տարեկան է