Երկար դադարից հետո մեծ էկրան է բարձնաում Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը. Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմին մնացին հաշված օրեր

Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի հիման վրա ռեժիսոր Հայկ Օրդյանի նկարահանած համանուն ֆիլմը հոկտեմբերի 21-ից հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում: Այս մասին հայտնում է «Զուլալի»-ի պաշտոնական էջը։
Ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը «Օրդեր ֆիլմ»-ը սկսել է դեռևս 2019 թվականից։
Այն ֆիլմարտադրող ընկերության
Սա լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջին նախագիծն է` հիմնադիր, ռեժիսոր Հայկ Օրդյանի Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց հետո։ Իսկ այս տարի Գրքի երևանյան փառատոնի միջոցառումների ծրագրում տեղի ունեցել հանդիպում-քննարկում ֆիլմի ստեղծագործական խմբի և անմիջապես գրողի հետ:
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի նկարահանումներից հատվածներ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
- «Զուլալի» ֆիլմի պրեմիերային ընդառաջ
Բացի ֆիլմի հաջող ավարտն ու առաջնախաղի սպասումները հանդիսատեսին սպասում է ևս մեկ անակնկալ. գրեթե 30 տարվա դադարից հետո մեծ էկրան է բարձրանում Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Եվ ինչպես կոմպոզիտորն ինքն է նշում ներշնչվել է ֆիլմի առաջին իսկ պատկերներից։
«Զուլալի»-ն ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Տարեցների ու երեխաների, չափահասների ու հավատը կորցրած, բայց չհուսահատված մարդկանց աշխարհի՝ մեկընդմիշտ մխրճված այն չափման մեջ, որտեղ երազանքները երբևէ անպայման իրականություն են դառնում։