Երիտասարդ հայուհին վերադարձել է Հայաստան հաղթանակով

Պրահայում կայացած «Prague stars 2016» երգի մրցույթներին  մասնակից   Մարիաննա Լիման կրկին հաղթանակով է վերադարձել Հայաստան: Ջազ, բլյուզ, սոուլ, գոսպել ժանրերում հանդես եկող երիտասարդ երգչուհի  Վիեննայում  արժանացել է առաջին պատվավոր մրցանակի, իսկ Պրահայում լավագույն մրցանակի է արժանացել՝ իբրև հեղինակ-կատարող՝ իր «Falling» երգի համար:

Երկու մրցույթների արդյունքում էլ նա նաև արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: Վիեննայում Մարիաննան կատարել է իր «Our Blues» երգը, որի հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է ինքը՝ S.G.-ի հետ համատեղ,- life.tert.am:

Տարածել`
Share

You may also like...