Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 22-25-ը

Հայաստանի Թատերական գործքիչների միությունից տեղեկացնում են, որ այս տարի նոյեմբերի 22-25-ը Երևանում կանցկացվի   «Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X» հանրապետական փառատոնը:   Ծրագիրը միտված է հնարավորություն ստեղծելու արդի երիտասարդ թատրոնի ռեժիսորների ստեղծագործական նախասիրությունների բացահայտման համար:  փառատոնի շրջանակում կընտրվի  3 լավագույն ռեժիսորի, որոնք 2017թ. հուլիսին կմեկնեն Մոսկվա` Ա. Չեխովի անվ. միջազգային թատերական փառատոնին կից ամառային դպրոցի վարպետաց դասերին մասնակցելու:

Փառատոնի ընթացքին կմասնակցեն  Մոսկվայից ժամանած փորձագետները` ՌԴ ժող.արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ, որոնք  կընտրեն մեկ ներկայացում՝  Մոսկվայի թատերական միությունների կոնֆեդերացիայի երիտասարդական թատերական ֆորումի մասնակցության համար, որը նախատեսված է նախատեսված  2017թ.-ի ամռանը՝  Ալմաթի քաղաքում (Ղազախստան): Քննարկումները տեղի կունենան երիտասարդ թատերագետների և հանդիսատեսի մասնակցությամբ:

Երիտասարդ թատերական ռեժիսուրայի X հանրապետական փառատոնին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան բեմադրիչների աշխատանքներ, որոնք կատարվել են նախորդ թատերաշրջանի ընթացքում:

Տարածել`
Share

You may also like...