Երիտասարդական նվագախումբը հանդես կգա արտերկրում

panorama.am-ը գրում է՝

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2016/2017 թթ. համերգաշրջանին ունենալու է 68 համերգ՝ Հայաստանում և արտերկրում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«2015/2016 համերգաշրջանում ունեցել ենք 60 համերգ: Այս համերգաշրջանին էլ ունենք շատ հրավերներ, առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվելը:  Նոր համերգաշրջանը մեկնարկում է արդեն այս ամիս: Ամենակարևորը՝ հոկտեմբերի 6-ից սկսվելու է Արամ Խաչատրյանի անվան միզազգային փառատոնը: 2017-ի սկզբի համար արդեն ունենք 3-4 հրավեր, որ պետք է մեկնենք»,- նշեց նա:

Խոսելով երաժիշտների մասին, Ս.Սմբատյանն ասաց, որ, իհարկե, նվագախմբից գնում են երաժիշտներ, նրանց փոխարեն գալիս են նորերը.

«Ունենք երաժիշտներ, ովքրե լքում են Հայաստանը: Բայց լավ է, որ դրսում նույնպես աշխատում են նվագախմբերում, ինչը մեծ չափանիշ է մեզ համար:
Հիմա նվագախումբն ամենալավ վիճակով է: Երբ աճում է կոլեկտիվը, շատ ավելի արագ է ընկալում թե գիտելիքը, թե ինֆորմացին, երբ նոր, ավելի եռանդուն  երիտասարդ մարդ է ինտեգրվում այդ ընտանիք՝ այսինքն նվագախմբին, շատ ավելի արագ է հասնում այն որակի, որին մենք հասել ենք 7-8 տարի առաջ:  Այս նոր սերունդը շատ ավելի պատրաստակամ է»:

Այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կազմված է 92 երաժշտից:

Տարածել`
Share

You may also like...