«Երեք վարդ եւ մեկ մոլախոտ». Սիլվեստր Ստալոնե

Հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեն իր Instagram-հաշվի բաժանորդներին լուսանկար է ցուցադրել, որտեղ պատկերված է իր երեք դուստրերի հետ: «Երեք վարդ եւ մեկ մոլախոտ»,- լուսանկարն այսպես է մակագրել Ստալոնեն:

Սոցցանցում հրապարակված կադրում 69-ամյա Ստալոնեն լուսանկարված է զավակների՝ Սքառլեթի (14 տարեկան), Սոֆյայի (20) եւ Սիսթինի (18) հետ:

Նյութը գրելու պահին լուսանկարը գրեթե 52 հազար լայք էր ստացել,-գրում է 168 ժամ-ը:

Ստալոնեի Instagram-հաշվին բաժանորդագրված է 1,1 մլն օգտատեր:

Սքառլեթը, Սոֆյան եւ Սիսթինը մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ կինոաստղի երրորդ ամուսնությունից ծնված դուստրերն են: Կինը Ստալոնեից փոքր Է 22 տարով: Զույգն ամուսնացել է 1997 թվականին: Դերասանը նաեւ երկու որդի ունի առաջին կնոջից՝ ամերիկացի դերասանուհի Սաշա Զաքից: Դանիացի մոդել Բրիգիթ Նիլսենի հետ նրա երկրորդ ամուսնությունն անզավակ է եղել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed