Երեւանում կանցկացվի ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ ֆորումը

Հոկտեմբերի 22-24-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի կունենա Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ռուսերեն հապավումը՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 300-ից ավելի մասնակիցներ շուրջ 50 երկրներից:

Ֆորումի բացման արարողությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը:

Ֆորումի ընթացքում քննարկվելու են նաեւ մի շարք տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ:

Ֆորումի բացման արարողությանը կհաջորդի Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը եւ այդ առիթով «Հայփոստի» կողմից թողարկված նամականիշի մարման արարողությունը:

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների առաջին եւ երկրորդ ֆորումները անցկացվել են, համապատասխանաբար, Բաքվում եւ Մոսկվայում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երեւանում կանցկացվի ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ ֆորումը”

Leave a Reply

Your email address will not be published.