Երերույք հնագիտական հուշարձանը ընդգրկվել է «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում

Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Երերույք հնագիտական հուշարձանը եւ Անիպեմզա գյուղը (Հայաստան): Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Հայաստանը «Եվրոպա Նոստրա» կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: «Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնություն է, որն հիմնադրվել է 1963 թվականին եւ ներկայում ունի 42 անդամ-երկիր: Կազմակերպության հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության միջոցով պահպանել եւ խթանել Եվրոպայի մշակութային եւ բնական ժառանգությունը: Այն իր գործունեությունը ծավալում է «7 առավել վտանգվածներ» ծրագրի եւ 5 մրցանակների («Պահպանություն», «Հետազոտություն եւ թվայնացում», «Անհատների կամ կազմակերպությունների նվիրված աշխատանք», «Կրթություն, վերապատրաստում եւ հանրահռչակում», «Հանրության ընտրություն» անվանակարգեր) միջոցով: «7 առավել վտանգվածների» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին «Եվրոպա Նոստրայի» կողմից՝ Եվրոպական ներդրումային բանկ ինստիտուտի եւ Եվրոպական խորհրդի զարգացման բանկի հետ համատեղ եւ կոչված է համակարգելու հուշարձանների պահպանումն ու դրանց հետագա օգտագործումը՝ բացահայտելով ժառանգության պահպանության հնարավոր ֆինանսական աղբյուրների տարբերակներ: Ծրագրին, որպես Եվրոպա Նոստրայի «Ժառանգության ինտեգրում» ցանցային նախագծի մի մասի, աջակցում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը:

«7 առավել վտանգված» հուշարձանների ցանկն ընտրվում է Եվրոպա Նոստրայի խորհրդի կողմից 14 առավել վտանգված հուշարձանների ցանկից, որն իր հերթին ձևավորվում եւ ընտրվում է պատմաբանների, հնագետների, ճարտարապետների, նախագծողների եւ ֆինանսական վերլուծաբանների կողմից: «Եվրոպա Նոստրայի» մրցանակաբաշխությանը մինչ օրս Հայաստանից ներկայացվել են. ՀՀ Արագածոտնի մարզի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը (2013 թվականին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքի հայտը (2014 եւ 2016 թվականներին ընդգրկվել է 14 վտանգված հուշարձանների ցանկում), Երերույք հնագիտական հուշարձանը եւ Անիպեմզա գյուղը հայտը (2016 թվականին ընդգրկվել է «7 առավել վտանգվածների» ցանկում): Հիշյալ ցանկի մեջ 2013 թ. ընդգրկվել էր նաեւ Թուրքիայի Մարդինի (Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին (5-րդ դար), որը մրցանակաբաշխության էր ներկայացվել Հայկական կաթոլիկ եկեղեցական համայնքի հիմնադրամի աջակցությամբ: 2013 թ. «Ժառանգության բնագավառում օրինակելի ներդրում ունենալու համար» «Եվրոպա Նոստրայի» պատվոգրով պարգեւատրել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությանը (ՀՃՈւԿ-RAA):

2015 թվականին «Կրթություն, վերապատրաստում եւ հանրահռչակում» անվանակարգում «Եվրոպա Նոստրայի» մրցանակին է արժանացել ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների համագործակցությամբ իրականացված «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը (2015 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացավ վերոնշյալ մրցանակների հանձնման արարողությունը: Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը), իսկ «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին:

Նույն 2015 թ. «Հանրության ընտրություն» անվանակարգում 2-րդ եւ 3-րդ պատվավոր տեղերն՝ համապատասխանաբար կիսեցին Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եւ Նիկոսիայի հայկական եկեղեցիները:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երերույք հնագիտական հուշարձանը ընդգրկվել է «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում”

Leave a Reply

Your email address will not be published.

Արխիվ

November 2019
M T W T F S S
« Oct    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930