Երեկոյան խորհուրդ. «Կտակ». Ավետիք Իսահակյան

Կտակ
Սիրուն մանկիկ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ, ու խոսքերս մի մոռանար:
Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական,
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը` նրա լոկ ծառան.
Բայց դու խելքդ վրադ պահիր, ինչպես պողպատ կուռ վահան:
Մի հավատար ստվերներին, հենվիր միայն քեզ վրա,
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
Եվ լայն օրում թե ընկերներ, թե բարեկամ ճանաչիր.
Իսկ նեղ օրում ընկերների ոչ որոնիր, ոչ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղիր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոփին դեմ- դեմի.
Անզղջալի առաջ գնա, ինչ որ լինի, թող լինի:
Լսիր տղաս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան` շիրմիս քարը գողանան:
- Previous «Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի». Առնո Բաբաջանյան
- Next Արևելքի հայկական գաղութները. Պատմական ակնարկ