Երեկոյան ընթերցումներ. Ջաննի Ռոդարի

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա,- բարբառեց իմաստունը:
Մարդը նետվեց ջուրը և լողալ սովորեց: Իմաստունը քորեց ծոծրակը և ուղղում մտցրեց.
— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա ու ջրում:
Մարդը հնարեց օդանավը և թռչել սովորեց: Իմաստունը մի քիչ էլ քորեց ծոծրակն ու դարձյալ ուղղում մտցրեց.
— Մարդը ծնվել է, որ ապրի հողի վրա, ջրում և օդում:
Մարդը տիեզերք թռավ, որտեղ չկար ոչ հող, ոչ ջուր, ոչ օդ և սկսեց շարժվել անհունի մեջ: Սաստիկ վիրավորված իմաստունը պաշտոնաթող եղավ:
Երբեք չպետք է սահմանափակել մարդու հնարավորությունները:

Տարածել`
Share

You may also like...