Երեկոյան ընթերցումներ. Գայանե Խաչիկյան

Քանի՜ գարուններ դուք ձեզ հետ տարաք,
Լացե՜ց ոչ թե տուն, այլ  ողջ մի քաղաք,
Քանի՜ սիրած աղջիկ սպանեց սերը ցավով,
Մինչդեռ թշնամին կուրախանար դավով:

Քանի՜ երազներ չհասան երկինք,
Մինչդեռ երկինքը դարձավ ձեզ տանիք:
Քանի ծաղիկներ մնացին անսե՜ր,
Ցավո՜ք, շիրիմով նրանց եղաք տեր:

Քանի՜ մայր դարձավ գերի դառը վշտին,
Մինչդեռ աչքերն էին հառած Սուրբ Խաչին:
Քանի՜ տուն պարպվեց, քանի սիրտ խոցվեց,
Քանի՜ հայր ասաց, թե մեջքս կոտրե՜ց…

Ձեր սրտին մատա՜ղ, իմ զինվոր բալեք,
Թագավոր ծնված՝ հաղթած արծիվ եք :
Ամեն մի կաթիլ ձեր արյան դիմաց,
Ազգովի պարտական ենք՝ դեռ աշխարհ չեկած:

Դուք մեր շե՜ն տղերք, Դուք մեր հենք տղերք,
Ձեր ապրած չապրածին միշտ պարտական ենք:
Ամեն օջախի գավաթի արքան եք,
Ամեն մատուռի Սուրբ խոյակը վեր:

Աղոթքի շշուկն եք բոլորիս շուրթերի,
Եվ անենաշուքն եք մեր ապրած կյանքի:
Մեր արդա՜ր բալեք, մեր պայքա՜ր բալեք,
Աստղերից էլ վեր ողջ երկնակամար եք:

Երնկում էլ դեռ պաշտպանում եք մեզ,
Լույս աստղ դարձած ու արև հրկեզ:
Հա’յ ազգ, արթո’ւն կաց, պատիվդ` միշտ վեր,
Արծիվներիդ անունով՝ երդվիր դու անձնվեր,

Անսասան կմնա մեր Հայաստանը,
Որդիքդ կծնվեն, զինվո’ր, միայն քո տանը:

Տարածել`
Share

You may also like...