Երեկոյան ընթերցումներ՝ Սերգեյ Դովլաթով «Արգելոց»

Լավ մարդու համար կանանց հետ հարաբերությունները միշտ դժվար են ստացվում: Նա  իր ուսերին քարշ է տալիս ազնվության, խելքի, ջանասիրության, խղճի ու հումորի տանջալի բեռը: Իսկ հետո նրան լքում են հանուն մի սրիկայի: Եվ այդ սրիկային ծիծաղելով պատմում են լավ մարդու ձանձրալի արժանիքների մասին:

Կանայք սիրում են միայն տականքներին, դա բոլորը գիտեն: Սակայն տականք լինելը ոչ բոլորին է տրված:

Ես մի ծանոթ ունեի՝ «վալյուտչիկ» Ակուլան: Կնոջը ծեծում էր բահի կոթով: Նրան իր սիրուհու շամպունն էր նվիրել: Սպանել կատվին:

Կյանքում մեկ անգամ նրա համար պանրով բուտերբրոդ էր պատրաստել: Կիննամբողջ գիշեր հեկեկում էր հուզմունքից ու քնքշանքից: Ինը տարի պահածոներ էր Մորդովիա ուղարկում:

Սպասում էր …

Տարածել`
Share

You may also like...