Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական ցուցադրություն

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքում կազմակերպված միջոցառումներից անմասն չմնաց նաև Նոր Նորք վարչական շրջանի թիվ 108 մանկապարտեզը:
Հմուտ մանկավարժների շնորհիվ փոքրիկները հանդես եկան մարզական համարներով, ինչպես նաև պար ու երգի ինքնատիպ կատարումներով: Մասնավորապես հատկանշական էր կրտսեր երկրորդ Բ խմբի պատրաստվածությունը` սպորտային մրցությանը:
Օրը տոնական և ուրախ էր ո’չ միայն երեխաների, այլև` ծնողների համար, որոնք մեծ ուրախությամբ դիմավորեցին ու անցկացրեցին միջոցառումը:
«Մենք մշակութային առցանց լրատվական»-ը ի սրտե շնորահավորում է բոլոր երեխաներին` մաղթելով ամենայն բարիք, հաջողություններով ու հաղթանակներով ամրագրված լի կյանք:
Աղբյուրը` menq.org
- Previous Հանրությունը կծանոթանա «մեկ այլ» Ազնավուրի հետ
- Next Երևանում կգործի Ազնավուրի անվան տուն-թանգարանը