Երեխաները և հայոց ցեղասպանությունը. բացվել է «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրությունը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների նախասրահում օրերս բացվեց «Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» խորագրով ցուցադրությունը։

«Հայոց ցեղասպանության փոքրիկ վերապրողները. դրվագներ» երկլեզու (հայերեն, անգլերեն) ցուցադրության մեջ ներառված են Ազգերի լիգայի արխիվում պահվող հայ երեխաների որոշ հարցազրույցներ, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի արխիվի ու թանգարանային ֆոնդերի բնօրինակ նյութեր, լուսանկարներ, բացիկներ, նամականիշներ և այլն:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՑԹԻ հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը,  ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման բաժնի աշխատակից, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը:

Ցուցադրության հեղինակները, ցուցադրության նպատակը ցեղասպանությունների ժամանակ երեխաների իրավունքների ոտնահարման դատապարտումն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցի բարձրացումն է։

Գիտաժողովների սրահում ՀՑԹԻ հիմնադրամի փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը «Երեխաները և ցեղասպանությունը. հայ երեխաների բռնի տեղափոխումը Մեծ եղեռնի տարիներին» թեմայով դասախոսություն կարդաց: Այս մասին գրում է genocide-museum.am-ը:

Դասախոսությունն ամփոփվեց ակտիվ հարց ու պատասխանով, ինչը փաստում է, որ այսօր էլ խնդիրը մնում է ակտուալ. չճանաչված, չդատապարտված, չփոխհատուցված ցեղասպանությունները պարարտ հող են, որ նման հանցագործությունները շարունակվեն, և, իհարկե, թիրախային առաջին խմբում հայտնվում են երեխաները:

Ցուցադրության մեջ առանքային տեղ էին զբաղեցնում ՀՑԹԻ եզակի և բացառիկ պատմական արժեք ունեցաղ արխիվային ցուցանմուշներ:

 

Լուսանկարները՝ ՀՑԹԻ պաշտոնական կայքից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed