Երգչուհի Sia-ն պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ իր տեսահոլովակների պարուհու գլխավոր դերակատարմամբ

Ավստրալացի երգչուհի Sia-ն պատրաստվում է «Քույրեր» անվանումով ֆիլմ նկարահանել՝ 12-ամյա պարուհի Մեդի Զիգլերի գլխավոր դերակատարմամբ, գրում է buro247.ru-ն։

Մի շարք տեսահոլովակներից հետո, որոնցում նկարահանվել է Զիգլերը, երգչուհին որոշել է շարունակել արդյունավետ համագործակցությունը։ Chandelier երգի հիման վրա նկարահանված առաջին տեսահոլովակը 10 ամսում ունեցել է ավելի քան 640 մլն դիտում։ Զիգլերը մասնակցել է նաև երգչուհու մի քանի կենդանի ելույթներին։

«Ես չափազանց ամաչկոտ էի՝ ասելու, որ ցանկանում եմ ֆիլմ նկարահանել։ Նախորդ տարի, երբ ես նկարահանեցի Chandelier երգի տեսահոլովակը, հասկացա, որ կարող եմ առաջ շարժվել այդ ուղղությամբ, և ինձ ավելի համարձակ զգացի»,- խոստովանել է երգչուհին։

Ֆիլմի մանրամասները նա դեռ չի բացահայտել, սակայն այն կնկարահանվի իրական դեպքերի հիման վրա, որոնք տեղի են ունեցել 8 տարի առաջ։

Տարածել`
Share

You may also like...