Երգչուհի Ռիհանան կնկարահանվի Լյուկ Բեսոնի նոր ֆիլմում

Հայտնի ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ռիհանան կնկարահանվի ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և Հազար մոլորակների քաղաքը» ֆիլմում: Այդ մասին անձամբ ռեժիսորը հայտնել է Instagram սոցցանցի իր էջում, գրում է ТАСС-ը:

«Ռիհանան խոշոր մասնակցություն կունենա սպասվող ֆիլմում»,- նշել է նա։ Գլխավոր դերերը կխաղան ամերիկացի դերասան Դեյն Դահաանը և բրիտանացի մոդել Կառա Դելեվինը։

«Ռիհանայի համար «Վալերիանը և Հազար մոլորակների քաղաքը» կդառնա երրորդ և ամենախոշոր կինեմատոգրաֆիական աշխատանքը»,- նշել է The Verge կայքը։

Սպասվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի հունվարին:

Ֆիլմի սյուժեն հիմնված է ֆրանսիացի գրող Պյեռ Քրիստինի և նրա հայրենակից իլյուստրատոր Ժան-Կլոդ Մեզյեի կոմիքսի վրա։ Կոմիքսը, որը ստեղծվել է 1967 թվականին, պատմում է ժամանակի մեջ գլխավոր հերոսի՝ Վալերիանի և նրա ընկերուհի Լորելինի մասին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 26-րդ դարում, երբ դրա հերոսները հնարավորություն ունեն ճանապարհորդելու ժամանակի մեջ։

Տարածել`
Share

You may also like...