Երգչուհի Գվեն Ստեֆանին և երաժիշտ Գևին Ռոսդեյլն ամուսնալուծվում են 13 տարվա համատեղ կյանքից հետո

Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին և նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գևին Ռոսդեյլը, ամուսնալուծվում են։ Ամուսնությունը խզող փաստաթղթերը ներկայացվել են Կալիֆորնիա նահանգի դատարաններից մեկը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

660x783_Quality100_fb5a65f727be99dd4bbdd9626bbbf022 660x732_Quality100_7b92e695e48706edc4925640e1eed230

Փաստաթղթերում 45-ամյա երգչուհին նշել է, որ ամուսնալուծության պատճառն ամուսինների միջև «անհաղթահարելի տարբերություններն» են։ Հայտնի զույգը, որն ունի 3 երեխա, ապրում է Լոս Անջելեսում։ Նրանց ամուսնությունը շարունակվում էր ավելի քան 12 տարի։

 

«Թեև մենք համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծության մասին, մենք շարունակում ենք ծնողներ մնալ մեր երեխաների համար և միասին շարունակելու ենք նրանց  դաստիարակել երջանիկ և առողջ միջավայրում»,- նշվում է ամուսինների համատեղ հայտարարությունում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Երգչուհի Գվեն Ստեֆանին և երաժիշտ Գևին Ռոսդեյլն ամուսնալուծվում են 13 տարվա համատեղ կյանքից հետո”

Leave a Reply

Your email address will not be published.