«Երգիր»-ը իմ աչքերով

Հրայր Բազե Խաչատրյանը հայ լուսանկարիչ է: Ճամփորդում է ամբողջ աշխարհում, իր լուսանկարներով փորձում ներկայացնել աշխարհում տարածված հայկական մշակույթը եկեղեցիների, շինությունների և մարդկանց միջոցով: Հեղինակն է մի շարք գրքերի, որոնք աշխարհին են ներկայացնում հայկականը ՝ հիմնական շեշտը դնելով ազգային մշակույթի վրա:  Վերջին ճանապարհորդությունը՝ դեպի  Արևմտյան Հայաստան:

– Գիտեմ, որ նոր եք վերադարձել Արևմտյան Հայաստանից: Հերթական ծրագիրն եք ներկայացնում:

-Այո, Արևմտյան Հայաստան գնալս ինքնանպատակ չէր: Կայացավ վերջին գրքիս շնորհանդեսը, որ «Երգիր» գրքի երկրորդ մասն, է և ներկայացնում է հենց վերջին ճանապարհորդությանս ընթացքում արված լուսանկարներս: Դրանցում ես ևս մեկ անգամ ներկայացնում եմ Արևմտյան Հայաստանը, բայց այս անգամ արդեն յուրովի, ուրիշ կողմից: Եղել եմ բազմաթիվ գյուղերում, լուսանկարել եկեղեցիներ, ավելի շուտ արդեն դրանցից մնացած ավերակներ, այն հայկականը, որ ինչ-որ չափով պահպանվել է:

– Գիրքը ունի համահեղինակներ, թե ամբողջ աշխատանքը միայնակ եք կատարել:

-Գիրքը իմն է, սակայն ճանապարհորդել եմ ոչ մենակ: Արևմտյան Հայաստանում էի լավագույն ընկերներիցս մեկի՝ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ: Բավականին լավ ժամանակ անցկացրինք և տպավորություններով, դրական էներգիայով լիցքավորված վերադարձանք: Ուսումնասիրությունները, ավերակների այցելումը  միասին կատարեցինք:

-Իսկ որտեղ է կատարվել գրքի շնորհանդեսը:

-Գիրքը առաջին անգամ ներկայացվեց ԱՄՆ-ում: Եղել են,թե հայ հյուրեր, թե օտարազգի:

Գրքերի մեծ մասի շնորհանդեսը հենց Հայստանից դուրս է կատարվում, ինչպես նաև այդ գրքերի վաճառքը: ինչպես դա կմեկնաբանեք:

-Ճիշտ եք նկատել: Իմ գրքերի մեծ մասի շնորհանդեսը այստեղից դուրս է կատարվում, վաճառվում են աշխարհի տարբեր գրախանութներում, իսկ Հայաստանում՝ քիչ են. կան գրքեր, որ ընդհանրապես չեն վաճառվում: Կուզեի նշել, որ որոշ գրքեր այստեղ էլ են շնորհանդես ունեցել: Բայց իմ հիմնական նպատակը աշխարհին իմ երկիրը ներկայացնելն է: Այո, կարծում եմ, որ հենց Հայաստանում էլ շատերը չեն ճանաչում Հայաստանը որպես այդպիսին, բայց առավել շատ ուզում եմ իմ երկիրը ցույց տալ այն մարդկանց, ովքեր այստեղ՝ ներսում, ապրելու ու հենց այստեղ այն ճանաչելու հնարավորություն չունեն: Իսկ մյուս կողմից արդեն ֆինանսական ու տեխնիկական մի շարք խնդիրներ, որոնց չեմ ուզում այժմ անդրադառնալ:

-Նշեցիք, որ շնորհանդեսին ներկա էին նաև օտարազգի հյուրեր: Ինչով է Հայկական մշակույթը գրավում նրանց:

-Հյուրերի մեջ էին մարդի, որ ինչ-որ չափով ծանոթ էին մեր պատմությոանը, իսկ մշակույթը առաջին հերթին գրավում է երևի թե իր «էկզոտիկ բնույթով»: Դա նրանց համար տարբեր է և հետաքրքիր:

– Ձեր լուսանկարներով ներկայացնում եք Հայաստանն ու հայկականը, բայց հիմնական շեշտը դնում եք Արևմտյան Հայաստանի վրա: Կուզեի ընթերցողի համար պարզաբանեիք պատճառը:

-Ես ինքս Արևմտյան Հայաստանից եմ, ամեն անգամ ներկայացնելով այն, ես վերադառնում եմ արմատներիս, ևս մեկ անգամ բարձրացնում սեփական ողբերգությունը ու հայ մարդու համար կարևոր եղեռնի հարցը: Սա կարևոր քայլ է սերունդների մեջ հիշողություն պահպանելու, բայց դա անելու մշակութային արժեքների միջոցով:

-Իսկ ինչպես եք ուզում սերունդներին ցույց տալ Արևմտյան Հայաստանը:

-Հիմնական շեշտս դնում եմ այնտեղ պահպանված հայկականի վրա, եկեղեցիների, հայկական շինությունների ավերակները մի կողմից  ցույց են տալիս հայ մարդու մտքի, երևակայության, տաղանդի ուժը, իսկ մյուս կողմից ամբողջ աշխարհին ապացույց են նրա, որ տարածքները հայկական են: Սա պեղումների նման մի աշխատանք է:

-Անդրադառնանք գրքին: Ինչն է Ձեր ներկայացրած գրքում առավել կարևոր, գրավիչ:

Կարծում եմ, որ առավել գրավիչ է մի կողմից ներկայացրած ամեն լուսանկարի միջոցով պատմություն վերծանելը, մյուս կողմից սեփական ճակատագիրը ներկայացնելով իր երկրից գաղթածի  ճակատագիր ներկայացնելը ու վերջում, նշեմ, որ գրավիչ է նաև ամեն լուսանկարը ներիկայացնելիս ներկայացնել լուսանկարի ավերակի նախկին տեսքը, ինչը ևս մեկ քայլ է ցույց տալու հայկական մշակույթի արժեքը և հակադրելու այն բարբարոսության հետ, որ ավերում է այդ մշակութային արժեքը:

-Ձեր բազմաթիվ լուսանկարների  նպատակը Հայաստանը բացահայտելը, թե ներկայացնելն է:

– Վերադարձը դեպի արմատներ ու դրանք իմ աչքերով աշխարհին ներկայացնելը: Այդ երկու գործընթացները փոխկապակցված են:

Խոսեցինք արմատներից: Մի վերջին հարց: Ամբողջ աշխարհում ճամփորդելուց հետո աշխարհի որ հատվածն եք համարում ձեր տունը:

-Իմ տունը նախ և առաջ Հայաստանն է ու իհարկե, աշխարհի ցանկացած հատված, որտեղ կապրի ընտանիքս:

  հարցազրույցը՝ Լիլիթ Խանդակարյանի

Տարածել`
Share

You may also like...