«Երբ որ քամին հանդարտվի». Նորա Մարտիրոսյանի ֆիլմը ներկայացվում է «Օսկարի»

Եթե մինչև պատերազմը ինձ թվում էր,
թե պոետիկ ֆիլմ եմ նկարում,
պատերազմից հեոտ պարզվեց`
այն քաղաքակական ֆիլմ է:
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Drop) ֆիլմը կներկայացվի «Օսկարի»: Ինչպես հայտնի է ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ սեպտեմբերի 27-ին Հայկական ազգային կինոակադեմիայում տեղի ունեցած նիստում ֆիլմը փակ քվեարկությամբ ընտրվել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար:
Ֆիլմի ստեղծման, նկարահանումների, ապրածի ու զգացածի մասին զրուցել ենք ռեժիսոր, սցենարիստ Նորա Մարտիրոսյանի հետ:
Ինչո՞ւ անվանվեց «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should The Wind Drop):
Ֆիլմը սկզբում վերնագրել էի «Տերետորիա», ապա «Սև այգի կապույտ երկինք», բայց երբ արդեն ֆիլմի հետարտադրական ընթացքում էինք և ֆիլմն արդեն մոնտաժվում էր, միանգամից որոշեցի վերնագիրը փոխել: Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է կախված վիճակում, ինձ մոտ ցանկություն առաջացավ որպեսզի վերնագրում անպայման հնչի «Երբ» կամ «Երբ որ» բառերը: Այդպես էլ առաջացավ ֆիլմի անվանումը:
Ո՞րն է ֆիլմի հիմնական սյուժեն, ինչպես ընտրեցիք թեման:
Պետք է ասեմ, որ ֆիլմի սյուժեն ընտրվել է իմ Արցախ այցելության ընթացքում, երբ ես 2009 այցելեցի Արցախ, ու տեսնելով այնտեղի կյանքը, որը ունի կառավարման համակարգեր, դպրոցներ, բայց ինքը քարտեզի վրա չի ընկալվում` որպես պետություն և կարծես այդ թեման ինքն էր գոռում իր մասին, որպեսզի մարդկությունը խոսի Արցախի գոյության մասին: Եվ ես որպես ռեժիսոր մտածեցի որ լավագույն միջոցը այն մարդկանց հասցնելու` դա գեղարվեստական ֆիլմն է:
Գրեգոար Քոլին (Gre՛gorie Colin)Դուք նշեցիք, որ Արցախի գոյությունը աշխարհի համար շոշոփելի չէ: Ի՞նչ ուղերձ եք դրել ֆիլմի հիմքում:
Ֆիլմի հիմնական մեսսիջը այն է, որ որքան էլ մարդիկ չտեսնելու, չլսելու և չիմանալու տան, Արցախը կա, մարդիկ այնտեղ ապրում են, արարում են, ստեղծում են, որքան էլ մենք դա անտեսենք: Եվ այս ամենի հետ մարդկությանը ստիպել հաշվի նստել: Այդ մարդիկ, որոնց ներկայացրել եմ իմ ֆիլմում, կան, կան այդ բոլոր ճանապարները, դպրոցները, մարդկանց նիստ ու կացը, այդ բոլորը իրական են: Հերոսները ապրելով Արցախում, ունեն հույս որ մի օր իրենց երկիրը կճանաչվի: Ամենակարևորը այստեղ նաև այն է, որ նրանք խոսում են հայերեն:
Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:
Նկարահնումները այո ամբողջությամբ տեղի են ունեցել Արցախում:
Ինչպիսի դերասանական խումբ է ներկայացնում ֆիլմը:
Ֆիլմի գխավոր դերակատարը Գրեգոար Քոլին է (Gre՛gorie Colin), ֆրանսիացի հայտնի ու սիրված դերասան: Սակայն Հայաստանից նույնպես ընտրեցի մի քանի արտիստների, որոն,ըստ ինձ, հրաշալի ներկայացրեցին իրենց կերպարները: Թեև երբ 2018 եկա Հայաստան և քաստինգ կազմակերպվեց, կասկածում էի, թե կկարողանամ գտնել իմ ուզած պերսոնաժներին, սակայն` ի զարմանս ինձ, հանդիպեցի փայլուն արտիստների և ֆիլմում ներգրավեցի Նարինե Գրիգորյանին, Արման Նավասարդյանին, Դավիթ Հակոբյանին ու Վարդան Պետրոսյանին:
Ի դեպք` ֆիլմի ցուցադրությունից հետո բոլորն ինձ հարցնում էին, թե որտեղից եմ գտել այդպիսի հրաշալի ֆրանսիացի դերասան: Դավիթ Հակոբյանի կերպարը խոսում էր ֆրանսերենով և Դավիթը փայլուն հաղթահարեց այն: Պետք է ասեմ, որ ֆիլմում պերսոնաժները խոսում են ոչ միայն հայերեն, նաև ֆրանսերեն և անգլերեն:
Կա որեւ հատված կամ դիալոգ, որ այս պահին մտածում եք այլ կերպ կարելի էր անել:
Ոչ, ոչինիչ չէի փոխի: Ֆիլմը պատմվում է այնպես, ինչպես ես հասկացել և զգացել եմ: Ֆիլմը նկարվեց 2018 թականին և արտահայտում է այդ տարիների ճշմարտությունը: Եվ եթե այսօր քաղաքական վիճակը փոխվել է, բայց այն ճշմարտությունը, որը կա ֆիլմում չի փոխվել, մենք չենք կարող դա մոռանալ: Դա անփոփոխ է:
Որպես ֆիլմի ռեժիսոր` ինչպիսի՞նն էր Ձեր սպասումները և կարո՞ղ ենք արդարացված համարել դրանք. Ինչպիսի՞ն էր հանդիսատեսի արձագանքը:
Գիտեք, երբ 11 տարի պայքարում ես և աշխատում ես մի ֆիլմի վրա , սպասումներ որպես այդպիսին այդքան էլ չեն լինում: Կասեմ միայն, որ երբ ֆիլմը ներկայացվում է, մի երկում ինչպիսին Ֆրանսիան է, որտեղ ամեն բան դեմոկրատիկ բնույթ է կրում, և երբ մարդկ կարող են վճարել ու գնալ դիտելու ֆիլմը, ապա այդ թվերին նայելով կարող եմ հասկանալ, որ մարդիկ հավանել են քո ֆիլմը: Չեմ կարող չնշել, որ ֆիլմը իսկապես մեծ հաջողություններ ունեցավ, այնպիսի, ինչպիսին ես չէի էլ սպասում:
Մինչև պատերազմը և պատերազմից հետո ֆիլմի ընկալումն ու հասկացությունը փոխվեց: Եթե մինչև պատերազմը ինձ թվում էր, որ ես պոետիկ մի ֆիլմ եմ նկարում, ապա պատերազմից հետո պարզվեց, որ այն քաղաքական ֆիլմ է: Կինոթատրոններում մարդաշատությունը աննկարագրելի էր:
Ձեր խոսքը երիտասարդ ռեժիսորներին եւ ֆիլմարտադրության մասնագետներին:
Դժվար է, անշուշտ, խորհուրդներ տալ, սակայն միակ բանը, որ կուզենայի ուղղել երիտասարդ ռեժիսորներին այն է, որպեսզի նրանք ունենան մեծ կամք, կամքի մեծ ուժ: Ստեղծագործելու ճանապարհին դժվարությունները և խոչընդոտները շատ-շատ են, բայց միշտ պետք է հենվել այն սկզբնակետի, նախնական ցանկության վրա, որը մղել է իբրև ռեժիսոր` ստեղծելու տվյալ ֆիլմը:
Հիշեցնենք, որ 2020-ին Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում ֆիլմը ընտրվեց «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում:
Ֆիլմի մասին կարող եք կարդալ այստեղ:
Tags Երբ քամին հանդարտվի
- Previous Հայկական բույրեր Dior-ի օծանելիքներում
- Next Վարպետի վերջին ներկայությունը. «Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմը` մեծ էկրանին