Երբ ստեղծագործական ազատությունն ու մարդկային արժեքները վեր են ամեն ինչից…

Իր արվեստով Սիրավյանը կարծես թափառում էր Հայաստոնով մեկ, սարերում ու ձորերում, պատկերում իր սերը հայրենի բնության հանդեպ, պատկերում  Հայստանը  իր քարերով, գետերով, լեռներով ու դաշտերով, եկեղեցիներով ու այգիներով, նկարում էր Արարատն ու Սևանը, Գառնիի ձորն ու Գեղարդը: Այս ամենը՝ տարբեր ռակուրսներից, օրվա տարբեր ժամերի և տարվա տարբեր եղանակների: Թվում է՝ կրկնվում են միևնույն մոտիվները, միևնույն բնանկարներն ու դիմանկարները: Բայց Սիրավյանի այս մոտեցումը միտված էր գեղեցիկը հավերժացնելուն ու գեղիցիկի երկարատև հայեցմանը:  Հայրենի բնությունը որպես տարերք, որպես հայրենիքի երկարատև հայեցման միջոց: Սիրավյանի գործերը սոսկ բնապատկերներ չեն, դրանք հայրենի բնության առասպելականացված, հեքիաթային պատկերներ են, հայկական բնության հավաքական կերպարներ:

Հենրիկ Սիրավյանը հայտնաբերեց հայրենի բնության թաքնված գեղեցկությունը:   Հայաստանի բացահայտման որոնումները նկարչի առջև բացեցին արևային Հայաստանի կերպարը, որը սական տարբերվում է Սարյանական  Հայաստանից: Սիրավյանը բացահայտեց մի ուրիշ Հայաստան, որ լրացնելու եկավ մինչ այդ հայ կերպարվեստում տարածված Հայաստանի բնաշխարհի կերպարներին: Հ. Սիրավյանը բացահայտեց հայոց բնության նախաստեղծ ակունքնրը, առասպելական ուժն ու կախարդական գեղեցկությունը:

Պոկված-ժայռաբեկորը,-1996-թ.

Պոկված ժայռաբեկորը, 1996թ.

Չինար-ծառը,-1991

Չինար ծառը, 1991թ.

Շորժայի-Ժայռը,-1990

Շորժայի Ժայռը, 1990թ.

 

 

 

 

 

 

 

Սիրավյանի կտավներում հսկա ժայռերը կարծես մարդու ձեռքով կերտված լինեն: Հակաբնական, արխիտեկտոնիկ և քանդակային, բնության կողմից  ստեղծված բայց միևնույն ժամանակ ձեռակերտ, որ ստեղծվել, աճել  ու ձևավորվել են բնության անբնական ուժով, բայց որոնցում առկա է հայ մարդու ուժը:

Հ.Սիրավյան, Վ.Սարոյան, Հ.Մաթևոսյան, 1978թ., Ահնիձոր

Հ.Սիրավյան, Վ.Սարոյան, Հ.Մաթևոսյան, 1978թ., Ահնիձոր

Հայրենի հողի, հայրենիքի կերպարանավորման մի այլ տարբերակ Հենրիկ Սիրավյանի համար Հայոց մեծերի դիմանկարներն են: Կոմիտասի, Վ. Սարոյանի, Հ. Մաթևոսյանի, Ս. Փարաջանովի դիմանկարները հայոց հոգևոր ու մտավոր ուժի արտահայտումներն են՝ հայկականության հավաքական, խտացված կերպարներ: Սիրավյանն առնչություններ է փնտրել իր ժողովրդի ճակատագրի և մեծ անհատականությունների միջև: Այդպես՝ Կոմիտասի բացառիկ դիմանարներ են ստղծվել, որ  բոլորովին տարբերվում են Կոմիտասի մինչ այդ ստեղծված կերպարներից: Ժպտացեղ Կոմիտասը Սիրավյանի այցեքարտն է, գլուխգործցներից մեկը, քանի որ սա հենց այն Կոմիտասն է, որ մենք ունեցել ենք: Սա Եղեռն չտեսած Կոմիտասն է:

Գագիկ Սիրավյանն ասում է. «Կոմիտասին հենց այնպես նկարել չի կարելի…Հայրիկը Կոմիտասի մասին հնարավոր ամեն ինչ ուսումնասիրել, կարդացել էր… Հ. Սահյանի, Վ. Սարոյանի, Հ. Մաթևոսյանի, Հ. Հակոբյանի հետ ընկերներ էին, շատ հաճախ էին զրուցում… գուցե Կոմիտասի հետ էլ… ո՞վ գիտե…»:

Վիլյամ Սարոյան, 1988

Վիլյամ Սարոյան, 1988թ.

Կոմիտաս, 1969

Կոմիտաս, 1969թ.

Կոմիտաս 1990

Կոմիտաս, 1990թ.

 

 

 

 

 

 

 

 

 

Հ. Սիրավյանի գործերում կարմիր թելի նման անցնում է նաև Ս. Փարաջանովի կերպարը: Սիրավյանի համար Փարաջանովի կերպարը նկարչորեն միշտ շատ հետաքրքիր է եղել: Ասում էր՝ ամեն անգամ

հանդիպելիս երբ մի բան էր պատմում, կարծես շատ ձեռքեր ունենար ու հենց այդպես էլ պատկերել է Փարաջանովին:

«Բայց, այնուամենայնիվ, ում էլ նկարեր, կամ ինչ էլ նկարեր, Փարաջանովին, թե ժայռեր, էլի իրեն էր նկարում…»,_Ասում է Գագիկ Սիրավյանն ու ավելացնում. «Այդ ամենը անսահման խորությամբ և անկեղծությամբ զգալով, ուսումնասիրելով, նա այդ ամեն ինչի կրողն էր, այդ բոլոր արժեքների՝ հարենիքի, հայրենի լանդշաֆտի, հայ մեծությունների, ու դրանց հետ նա նույնանում էր ու այդ ամենն ինչքան ուսումնասրում, այնքան ավելի էր սիրում, ու իր մի մասն էր դառնումամեն քար, ժայռ, ծառ ու թուփ: Եվ բոլոր այդ կերպարները, բոլոր խորհուրդները, որ հայրիկի ժայռերն ու Չինար ծառերը կրում են, այդ հավերժական խորհրդանիշերը, հավաքական կերպարները հայրիկն իր մեջ կրել է. թե ժայռերն են կրում այդ բոլոր հավաքական կերպարները, և թե հայրիկն է այդ բոլոր արժեքնեի կրողը եղել և արտահայտել այս կերպ: Եվ ինքն էլ՝ կամա թե ակամա, ենթագիտակցաբար թե գիտակցաբար այդ ժայռերի մի մասն է միանշանակ…»:    Աղբյուրը՝ arvestagir.am

Փառաջանովն-ու-գեղեցկուհիները-1998

Փարաջանովն ու գեղեցկուհիները,1998թ.

Փարաջանովը-փշե-պսակով,-1991

Փարաջանովը փշե պսակով,1991թ.

Փարաջանովը

Փարաջանովը

 

Տարածել`
Share

You may also like...