Երբ սովորական լուցկին արվեստ է ստեղծում

Հաճախ են մեզ հորդորում, որ լուցկիով խաղալ չի կարելի: Մեզանից շատերն արգելքից կամ, վատագույն դեպքում, «ցավոտ» փորձից հետո հրաժարվում են դրանում հետաքրքրություն փնտրելու մտքից, բայց այս հարցին բոլորովին այլ կերպ է մոտեցել ռուս լուսանկարիչ Ստանիսլավ Արտիսովը (Stanislav Aristov): Վերջինս ստեղծել է լուսանկարների մի ամբողջ հավաքածու, որում գլխավոր «դերում» լուցկին է: Բոլորիս այդքան հանրաճանաչ լուցկին ասես հրաշքով դառնում է այն, ինչ լուսանկարների հեղինակը կցանկանա:

Ստանիսլավ Արտիսովն ապրում և ստեղծագործում է Եկատերինբուրգում, իսկ համացանցում վերջինս ավելի հայտնի է  Pol Tergejst կեղծանունով: Նրա «Լուցկիներ» հավաքածուն արդեն համալրված է տասնյակ լուսանկարներով, որոնք իրենց անկրկնելի հմայքով շարունակում են հիացնել  հազարավարների:

 

Տարածել`
Share

You may also like...