«Երբ հոգին երգում է ու լալիս». Անահիտ Բոստանջյան

Լույս է տեսել Անահիտ Բոստանջյանի «Երբ հոգին երգում է ու լալիս» խորագրով բանաստեղծությունների գիրքը: Գիրքը հրատարակվել է մոսկվայում՝ «Ահա եւ իմ երկար սպասված և Մոսկվայում ծնված գիրքը ռուսերենով: Շատ-շատ ուրախ եմ և հպարտ: Եվ այս ուրախության եւ հպարտության համար իմ շնորհակալություններն եմ հայտնում Մոսկվայի ռուսալեզու հայ գրականության կենտրոնին՝ աջակցության համար, հատկապես հարգելի Լևոն Հովսեփյանին, որը նախագծի հեղինակն է և հիանալի անձնավորություն, ինչպես նաև Эксимбрис- Пресс հրատարակչությանը: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ գրքի տաղանդավոր խմբագիր, հայտնի թարգմանչուհի, բանաստեղծուհի Կամիլլե Կորինտելիին` ոչ միայն խմբագրական աշխատանքի, այլ նաեւ նախաբանի, պրոֆեսիոնալիզմի, հրաշալի մարդկային հարաբերությունների համար՝ աշխատանքի ժամանակ: Անչափ շնորհակալ եմ հիանալի թարգմանչական խմբին՝ Լարիսա Ֆելիսիոնին, Ռոզա Խաստյանին, Ելենա Տաշիրին, Տատյանա Յուրգենսոնին, Միխայիլ Անանովին, Մարինե Կիրակոսյանին, Նիկոն Սոչիխինին, Արտեմ Կիրակոսովին, տողացի թարգմանության համար՝ Նաիրե Սիմոնյանին, Ռոզա Խաստյանին»,-գրել է թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր Ա. Բոստնջյանն համացանում:
- Previous Մենդելեևի աղյուսակում տեղ գտած նոր տարրը անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնական Օգաննիսյանի
- Next Ի հիշատակ Արշալույս Խանջյանի