Երբ հնարավորություններին խանգարում է վախը (առակ)

ter-hambardzum.net-ը գրում է՝

Մի մարդու գիշերով հայտնվում է հրեշտակը և ասում, որ նրան սպասում են մեծ գործեր ապագայում , որ նա հնարավորություն կունենա ունենալու մեծ հարստություն, վայելելու հասարակության հարգանքը, և ամուսնանալու գեղեցիկ կնոջ հետ:
Այդ մարդը իր ամբողջ կյանքում սպասեց խոստացված հրաշքներին, բայց ոչինչ տեղի չունեցավ: Վերջ ի վերջո նա մահացավ մենակության և չքավորության մեջ: Երբ նա հասավ դրախտի դարպասներին նա հանդիպեց այն հրեշտակին և ասեց, -Դու խոստացար ինձ մեծ հարստություն, հարգանք հասարակության կողմից, և գեղեցիկ կին: Իմ ամբողջ կյանքում ես սպասեցի, բայց ոչինչ տեղի չունեցավ:
-Ես դա քեզ չէի խոստացել, պատասխանեց հրեշտակը, -ես քեզ խոստացել էի այդ ամենի հնարավորությունների մասին, բայց դու դրանք բաց թողեցիր :
-Ես չեմ պատկերացնում ինչի մասին ես դու խոսում, – ասաց մարդը:
-Դու հիշում ես մի անգամ դու ուզում էիր ռիսկի դիմել և գործունեություն սկսել, բայց դու վախեցար անհաջողության հանդիպելուց և ետ կանգնեցիր քո որոշումից, -հարցրեց հրեշտակը: Այն պատճառով որ դու հրաժարվեցիր այդ մտքից, այն տրվեց մեկ այլ մարդու, ով թույլ չտվեց որ վախը կանգնեցնի իրեն և եթե դու հիշում ես նա դարձավ ամենահարուստ մարդկանցից մեկը:
Մարդը տարուբերեց գլուխը…
-Եվ նաև հիշում ես, երբ մի անգամ երկրաշարժ եղավ, դու հնարավորություն ունեիր օգնելու մարդկանց, փրկելու ողջ մնացածներին, և այդպիսով դու կարժանանայիր մարդկանց հարգանքին հասարկության մեջ, բայց դու վախեցար, որ քո բացակայության ընթացքում կմտնեն քո տուն և կթալանեն քո ունեցվածքը: Եվ դու այդպես էլ չարձագանքեցիր փրկության կանչերին, և մնացիր տանը… Մարդը նորից տարուբերեց գլուխը` հիշելով իր ստոր արարքի մասին:
-Եվ դու հիշում ես այն գեղեցիի կնոջը, որը քեզ դուր էր գալիս: Նա նման չէր քո իմացած ոչ մի կնոջ, բայց դու մտածեցիր, որ նա չի համաձայնի դառնալ այնպիսի մարդու կին, ինչպիսին դու ես, և վախենալով, որ կլինես մերժված դու դա չարեցիր :
Մարդը նորից տարուբերեց գլուխը և նրա աչքերին արցունքներ երևացին:
-Այո իմ ընկեր, նա կարող էր դառնալ քո կինը, և դուք կապրեիք երջանիկ, երկար տարիներ:
Մեզ բոլորիս ամեն օր շրջապատում են նման բազում հանարավորություններ, այդ թվում և սիրո հնարավորությունը, բայց հաճախ ինչպես այս մարդը, մենք նույնպես թույլ ենք տալիս, որ վախը խանգարի մեզ: Մենք չենք ասում մեր զգացմունքների մասին` վախենալով մերժված լինելուց, և մենք չենք վստահում մեզ՝ ուրիշին կորցնելու ցավի վախի պատճառով:

Գրառում՝ Սմբատ սարկավագ Խանվելյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed