Երբ հինը ճաշակ է թելադրում. Օլեգ Օպրիսկո
Ժամանակակից աշխարհում թվային լուսանկարները գրեթե ամբողջությամբ մեր տեսադաշտից դուրս են բերել «ժապավենային»-ներին: Եվ այս ամենը հենց այն պատճառով, որ նոր սերնդի ֆոտոխցիկներն առավել հեշտ կիրառելի են: Պատրաստի լուսանկարները կարելի է տպել սովորական տպագրական սարքերով, իսկ ժապավեններից լուսանկարներ «կորզելու» համար նախ անհրաժեշտ է դրանք երևակել մութ սենյակում, այնուհետ նոր թղթին փոխանցել: Բայց և այնպես, մինչ օրս դեռ ստեղծագործում են լուսանկարիչներ, ովքեր նախընտրում են ստեղծել գլուխգործոցներ հենց ժապավենով աշխատող ֆոտոխցիկներով: Ահա այսպիսիններից է Ուկրաինայի Լվով քաղաքից Օլեգ Օպրիսկոն:
Լուսանկարիչը ստանում է ապշեցուցիչ կոլաժներ, որոնց համար ֆոն է ծառայում բնությունը, իսկ գործող կերպարները երիտասարդ աղջիկներն են: Օլեգի լուսանկարներում ամեն ինչ մանրամասնորեն մտածված է՝ սկսած մոդելների դիմահարդարումից մինչև համապատասխան բնապատկերի ընտրությունը:
- Previous «Ոսկե ծիրանն» ամփոփել է կինոփառատոնի մրցույթի արդյունքները
- Next Սերժ Թանկյանը դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայում