Երբ Կոմիտասը հնչում «Դելլալյան» տրիոյի կատարմամբ

aravot.am-ը գրում է՝

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացավ Հավերժության ճամփով խորագրով յուրատեսակ համերգը՝ «Դելլալյան» տրիոյի եւ  դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ:

Ծրագրում երկրային կյանքով ապրող  կոմպոզիտորի ստեղծագործություններն էին՝ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, որ կատարեցին  Լևոն Մուրադյանը և Մարինա Դելլալյանը, Սոնատ-Պոեմ ջութակի և դաշնամուրի համար՝  Նարինե եւ Մարինա Դելլալյանների կատարմամբ, իսկ «Նվիրում Կոմիտասին»՝ սոնատը՝ դաշնամուրի համար, կատարեց Հայկ Մելիքյանը:

Համերգից առաջ ցուցադրվեց Արթուր Բախտամյանի նկարահանած ֆիլմը, որտեղ ոչ միայն Դելլալյան ընտանիքի անդամները, այլեւ անվանի արվեստագետներ, այդ թվում Արմինե Կալենցը, Արամ Ղարաբեկյանը, Միրզոյանը  խոսում են բացառիկ կոմպոզիտոր եւ հրաշալի մարդ Հարություն Դելլալյանի մասին:

Մասնավորապես լուսահոգի Արամ Ղարաբեկյանը, որ ժամանակին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն եւ գեղարվեստական ղեկավարը, հիշում էր, թե ինչպես է Դելլալյանն իրեն Հայաստան հրավիրել, ասելով՝ պիտի գաս, որ միասին բարձրանանք լեռներն ու բացականչենք:

Տարածել`
Share

You may also like...