Երբ խոսում են ֆիկուսի չորացած տերևները. boredpanda.com

 

Հնդիկ Սանդեշ Ռանգնեկարը տաղանդավոր նկարիչ է, ով ստեղծագործելու համար ընտրել է ինքնատիպ միջոց: ՛

Նա գեղեցիկ պատկերներ է նկարում կամ շատ հաճախ վերարտադրում հայտնի կտավները սովորական ֆիկուսի չորացած տերևների վրա:

 

boredpanda.com կայքի փոխանցմամաբ տերևներից յուրաքանչյուրը չորացնելու համար պահանջվում է 30-45 օր, իսկ նկարելու գործընթացը տևում է 1 օր:

Վարպետը պատմել է, որ ստեղծագործելու այս ձևը սովորել է իր հորից, ով մեծ հռչակ էր վայելում հայրենիքում: Սանդեշը նաև նշել է, որ երբևէ արված իր ամենաբարդ աշխատանքը Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ գլուխգործոցի` Մոնա Լիզայի դիմանկարի ու հատկապես նրա առեղծվածային ժպիտի կրկնօրինակումն է եղել:

Տարածել`
Share

You may also like...