Երբ երգում եմ Արաքսի հետ, շատ երջանիկ եմ. Ջուլիետ Մունն

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի կունենա  Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված համերգ:

Համերգային ծրագրում կհնչեն Արաքս Մանսուրյանի ստեղծագործություններն` վերջինիս  սենդայից ժամանաց ուսանողների կատարմամբ:

Ծրագրում կհնչեն Կոմիտաս, Մանսուրյան, «Անուշ» օպերայից Անուշի և Սարոյի արիաները, իսկ  համերգի  ավարտին  Արաքս Մանսուրյանն ինքը  ելույթ կունենա իր ուսանողների հետ՝ կատարելով «Սոնա յար»:

«Իմ ստեղծագործական, բեմական կյանքի 50-ամյակին է նվիրված համերգը, մտածեցի, որ հենց իրենք երգեն այդ երեկո: Ընտրությունն իմն էր, հարցրեցի նրանց, համաձայնվեցին: Հպարտանում եմ, երբ օտարը երգում է հայերեն, դա ինձ համար թունելն անցնելու ու լույս տեսնելու նման բան է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաքս Մանսուրյանը:

Երգչուհին նշեց նաև, որ իր համար մտահոգիչ կետը հայերեն լեզուն էր, որ երգեին հայեցի: Մեր հայերեն տառերը դժվար է իրենց համար, բայց կարևորն այն է, որ ուզում են հասնել, շահագրգռված են, որ երգեն կատարյալ: Շնորհակալ եմ, ուրախ, որ պատրաստ են երգել կատարյալ հայերենով»,- ասաց Արաքս Մանսուրյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, աշխատելով օտար երկրում տարբեր լեզվածմտածողություն ունեցող երիտասարդների հետ, կարողանում եք հասնել հաջողության,  նա նշեց. «Համբերությունն ու սերը իմ լեզվի, երաժշտության հանդեպ օգնում են ինձ լինել համառ, բծախնդիր, իրենց հոգիները հանել: Չինացու, կորեացու համար հայերեն երգելը շատ դժվար է: Ընդհանրապես, հայերեն լեզուն շատ դժվար են սովորում:

Սերը, նվիրումը, իմ լեզվի, երաժշտության հանդեպ ունեցած մեծ, հսկայական հարգանքը և գնահատականը, ինձ տալիս է աշխատանքում համբերություն»:

Նա նաև նշեց. «Արաքս Մանսուրյանի «Կռունկ»-ը ամենախորը երգն է, որ լսել եմ, որի մեջ արտահայտված է հայ ժողովրդի տխրությունը, պատմությունը»:

Սոպրանո Ջուլիետ Մունն ասաց, որ մտովի, տեխնիկապես պատրաստ չէր երգել հայերեն, բայց Արաքս Մանսուրյանը փոխեց իր կյանքը:

«Երբ երգում եմ Արաքսի հետ, շատ երջանիկ եմ»,- շեշտեց նա:

Տենոր Ջանգ Հոնգ Շինը նույնպես նշեց, որ Արաքսի հետ փոխվել է իր կյանքը. «Հիմա գիտեմ՝ ինչ է գեղեցիկ  երգեցողությունը»:

 

Աղբյուրը` panorama.am

Տարածել`
Share

You may also like...