«Երալաշ»-ը 42 տարեկան է

a1plus.am-ը գրում է՝

«Հումորը միջազգային լեզու է, և սա է գրավականը, որ խորհրդային տարիների մանկության սիրված «Երալաշն» այսօր էլ ունի իր հանդիսատեսը նաև ձեր երկրում»,- վստահեցնում է մանկական երգիծական կինոհանդեսի հիմնադիր, ռեժիսոր Բորիս Գրաչևսկին իր վերջին հայաստանյան այցի ժամանակ:

1974-ի սեպտեմբերի 11-ին առաջին անգամ խորհրդային կինոթատրոնների մեծ էկրաններին ցուցադրվեց «Երալաշ» մանկական երգիծական կինոհանդեսի առաջին թողարկումը: Որոշ ժամանակ անց «Երալաշը» սկսեցին հեռարձակել հեռուստատեսությամբ և այն դարձավ ոչ մեկ սերունդի սպասված ու սիրելի կինոհանդեսը:

Բորիս Գրաչևսկին այսօրվա երեխաների հետ փորձում է խոսել իրենց լեզվով, քանի որ, իր խոսքով, տեղեկատվական հոսքն այսօր մեծ է, ընտրության հնարավորությունը՝ նույնպես, և եթե ցանկանում ես հետաքրքիր լինել, ասելիքդ տեղ հասնի, պետք է ժամանակի հետ համընթաց քայլես:

Տարածել`
Share

You may also like...