«Երաժշտագիտական գրադարանը» կմիանա «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»

Կարեն Կարապետյանի հրամանով նախարարությունները պետք է վերանայեն իերնց ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների աշխատանքն ու օպտիմալացնել դրանք:

Այդ առիթով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը վաղը կառավարության նիստին կներկայացնի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների կրճատման հարցը: Քննարկվելու է՝  ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող  «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը  միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին. վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Բացի այդ, կքննարկվի հարցը` մշակույթի նախարարության ենթակայության «Երաժշտագիտական գրադարանը»  միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»: Իսկ «Ցուցահանդեսային կենտրոնը» միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելովով «Հայաստանի ազգային պատկերասրահին»:

«Ագարակ» պատմամշակութային արգելոցը» միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Պատմամ­շա­կութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծա­ռայությանը»:

Ստեղծել «Ագարակ» պատմամշակութային արգելոց և հաստատել դրա կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

Տարածել`
Share

You may also like...