Երաժիշտ Սերգեյ Մանուկյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով

«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երեւանում գտնվող երգահան եւ երաժիշտ, ջազ եւ սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան)  պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի եւ երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։

Քաղաքապետի անունից բարձր պարգեւը ջազ-վիրտուոզին է հանձնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։ Անվանի երաժիշտը նշել է, որ մեծ սիրով է ընդունել երեւանյան առաջին ջազ փառատոնին մասնակցելու հրավերը եւ շնորհակալություն է հայտնել իր ավանդը բարձր գնահատելու համար։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed