Երաժիշտները միլիոններ են կորցնում երաժշտական ծառայությունների պատճառով. The Wall Street Journal

Ժամանակակից երաժիշտները` Թեյլոր Սվիֆթից մինչև Դեզմոնդ Չայլդ, հրապարակայնորեն բողոքում են, որ բավականաչափ գումար չեն ստանում իրենց երգերը տարածող երաժշտական ծառայություններից։

Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` մանրամասնելով, որ երաժշտական ծառայությունները չեն կարողանում հստակ պարզել, թե երգիչներից ում է վճարվում հեղինակային հոնորարը։

Ինչպես նշում է gazeta.ru-ն, երաժշտական արդյունաբերության որոշ ներկայացուցիչների պնդմամբ, Spotify, YouTube, Google Play Music և նմանատիպ այլ ծառայություններ 50-75 մլն դոլար չեն վճարել երգերի հեղինակներին։ Երաժշտական ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները համակարծիք են այն հարցում, որ գործող համակարգերը հստակ չգիտեն, թե ում և որքան գումար իրենք պետք է վճարեն։

Այս կապակցությամբ Spotify-ի ներկայացուցիչ Ջոնաթան Փրինսը նշել է, որ իրենք պատրաստակամ են վճարել մինչև վերջին ցենտը, բայց նախքան այդ պետք է իմանան, թե ում։

Տարածել`
Share

You may also like...