Երազանք և իրականություն

Այսօր՝ նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ունիսոն» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Երազանք և իրականություն» խորագիրը կրող ծրագիրը:
Ծրագիրն ուղղված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում լույս տեսան տարբեր հրապարակումներ, այդ թվում` ՀԿ-ի դերի և նշանակության մասին պատմող տեղեկատվական թերթիկ, հաշմանդամահեն ՀԿ-ների և հաշմանդամություն ունեցող անհատների հաջողության պատմությունների «Անսահմանափակ հնարավորություններ» ժողովածուն: Հասարակության իրազեկմանն է ուղղված նաև հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությունների ու սպասումների մասին պատմող յոթ կարճ տեսաբացիկ-ուղերձների շարքը, հաշմանդամության վերաբերյալ հանրային կարծիքը ներկայացնող տեսահոլովակը (հեղինակ` Արփինե Հակոբյան) և «Երազանք և իրականություն» ֆոտոցուցահանդեսը (լուսանկարիչ` Մարիաննա Մելիքսեթյան): Լուսանկարների վրա պատկերված է հաշմանդամություն ունեցող 6 անձանց ներկայիս կյանքն ու երազանքը, որի իրականացմանը խոչընդոտում են անմատչելի միջավայրը և հասարակության կարծրատիպային վերաբերմունքը (ցուցահանդեսը բաց կլինի «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում նոյեմբերի 2-6): Նշված խոչընդոտների հաղթահարման բաղադրատոմսերով միջոցառման շրջանակներում անցկացված ֆորումի ընթացքում կիսվեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և տարբեր ոլորտներոմ հաջողությունների հասած հաշմանդամ երիտասարդները:
Հանդիսատեսի դատին հանձնվեց նաև հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների աշխատանքների վիրտուալ ցուցահանդեսը (facebook.com/unison.am): Աշխատանքներն արտացոլում են հեղինակների ստեղծագործ միտքը և հարուստ ներաշխարհը:
- Previous Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին
- Next Ի՞նչ գրթեր են նախընտրում կարդալ Երևանում