Երազանքի հետևից գնացող աղջնակը. Լուսինե Իգիթյան (Երգի պրեմիերա)

Երգը ճանապարհ է դեպի տարիներով փափագած երազանքները: Լուսինեն ապրում էր Երևանում. այստեղ էր ծնվել: Իր հասակակիցների նման ուներ երազանքներ, որոնց մասին գրեթե չէր մոռանոմ…Եվ կյանքը ՙՙվարձահատույց՚՚ եղավ նրան: Ունենալով պոլիտեխնիկական կրթություն, ապրելով հայրենիքից հեռու, այսօր Լուսինեն ձայնագրել է իր առաջին երգը:
<<Խոչնդոտները եղել են շատ, շատ դժվարություններ հաղթահարելուց հետո հանդիպեցի մի հիանալի մարդու ում հետ հանդիպումը եղավ ավելի քան ճակատագրական>>-յուրաքանչյուրն յուրովի է ընկալում՝ ինչ ասել է ճակատագրական հանդիպում, բայց այն, որ այս ծանոթությունը բեկումնային եղավ երգչուհու համար ո՛չ միայն անձնական երջանկություն գտնելու, այլև՝ երազանքների հետևից գնալու, փաստ է: Ապագա ամուսնու հետ հանդիպման մասին խոսելիս երգչուհու աչքերում լողաց մի ջերմ ժպիտ ու հայացքը մի պահ կանգառավ՝ կարծել փորձելով վերապրել այն՝ րոպե առ րոպե:
Լուսիեն ծնվել է Երևանում 1981 թվականին, սվորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի բաժնում: 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ:
Ամուսնու՝ Դեզմոնդ Մաքալիի հետ Լուսինեն ծանոթանում է հենց Նյու Յորքում: Լուսինեն ու Դեզմոնդը Մաքաուլեյն ունեն մեկ զավակ՝ Էմիլը:
<<Երբ ամեն բան կարծես խաղաղվեց, որոշեցի իմ երազանքներին երկրորդ շունչը տալ. Այս երգը ինչ-որ տեղ այդ մասին է>>,-ասում է Լուսինեն ու հավելում,
որ շուտով խուլ պարուհու և լսող տղայի սիրո պատմությունը ներկայացնող այս երգը կունենա նաև տեսահոլովակ:
Զրուցեց Վ. Գիշյանը
- Previous Հիշեցրեք, թե որքան ուժեղ եք նրանց սիրում
- Next Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է. Կարլ Գուստավ Յունգ