Երազանքների կատարման ուղերձներ

Տարեմուտի կախարդական կեսգիշերին երազնաքի համար կարծես ծնվում են նոր հնարավորությունները  և շատերս հենց այդ պահին ենք վստահում գալիք տարվա բոլոր օրերը: Երազանքեի իրականությանը մարդը հավատում ՝ անկախ տարիքից և սեռից:
Հոգու խորքում  բոլորս էլ  հավատում ենք հրաշքներին:

Իսկ  թե ինչպես դիմել երազանքի ի կատրման այդ հրաշք հեքիաթին՝  առաջարկում ենք ծանոթնալ ստորև.

Դասական կեսգիշեր

Տարեմուտի զանգերի ներքո թղթին հանձնել երազանքը, ապա այրել այն և այրված թղթի մոխիրը լցնել շամպայնի մեջ ու խմել:
Գրեք կախարդական նամակ

Կախարդական նամակի համար ամենահարմարը կարմիր թուղթն է. հենց այնտեղ կարող եք թողնել Ձեր սրտի ցանկությունը:

Նամակը գրելուց հետո, այն ծալել և դնել գրպանում, իսկ  կեսգիշերի զանգերի ղողանջների ներքո Ձեր մտքում արտաբերե՛ք ձեր երազանքն ու ձեռքով դիպե՛ք գրպանին, որում դրված է նամակը:

Ապա տարին դիմավորելուց հետո կարող եք բարձրաձայն կարդալ այն:

Անակնկալների կեսգիշեր

Այս տարբերակը կիրառելու համար անհրաժեշտ է Ամանորից մեկ օր առաջ տուփի մեջ լցնել կոնֆետներ կամ մրգեր:

Չպետք է մոռանալ, որ դրանց քանակը պետք է համապատասխանի գալիք տարվա վերջին երկու թվերի քանակին: Խորհրդավոր կեսգիշերային զանգերի ներքո պետքէ մտքում արտաբերել պահված երազանքը, ապա  տուփի մեջ եղած անուշեղենն առաջին հանդիպած անցորդներին նվիրել:

Հրաշագործ շիշ

Տարեմուտի երեկոյան թղթի վրա գերլ երազանքները, լցնել շշի մեջ, իսկ հետո շշի վրա թուղթ փակցնել, որի բովոնադակությունը պետքէ լնի հետևյալ՝  «Բացել հաջորդ տարի»:

Հաջորդ տարի դարձյալ տարեմուտին կարելի է բացել շիշն ու վերլուծել, թե  երազանքներից քանիսն են իրականացել:

Հ.Գ. Այս ամենն, իհարկե, գեղեցիկ ուղերձներ են յուրաքանչյուրիս համար, սակայն չմոռանանք, որ մեր երազանքների և նապատակների ի կատար ածողը մենք են. անսպառ ուժ և եռանդ բոլորիդ այս Նոր տարում:

Աղբյուրը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed