Եվրոպայում տեղի ունենալիք գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև Արցախը

Մայիսին Իսպանիայում կանցկացվի Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017 մրցույթը, որում Արցախը կներկայացնի Շուշան Երիցյանը:

Արցախցի գեղեցկուհին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնել է, որ ջանք ու եռանդ չի խնայի` Իսպանիայում անցկացվող գեղեցկության մրցույթում Արցախն ըստ արժանվույն ներկայացնելու համար։ Նա հպարտությամբ է հայտնել, որ մայիսի 5-15-ը Costa Blanca Fashion Week- International Best Male and Female World 2017-ում առաջին անգամ կներկայացվի Արցախի Հանրապետությունը։

«Ինչ խոսք, անասելի պատասխանատու և որոշիչ քայլ է Ազատ ու Անկախ Արցախը ներկայացնել միջազգային հարթակում, ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելու և, ինչու ոչ, լավագույն արդյունքներով վերադառնալու համար»,- գրել է գեղեցկուհին։

Աղբյուրը`armedia.am

Տարածել`
Share

You may also like...