Եվրոպայի մշակութային մայրաքաղաք է ընտրվել Տիմիշոարան

Ռումինական Տիմիշոարա քաղաքն ընտրվել է 2021 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ԵՄ փորձագետների միջազգային ժյուրիի նախագահ Սթիվ Գրինին:

Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին և 16-ին անցկացվել է թեկնածու քաղաքների վերջնական ընտրությունը, որին մասնակցած չորս քաղաքներից էլ ընտրվել է Տիմիշոարան:

Տիմիշոարայի քաղաքապետ Նիկոլաե Ռոբուն հայտնել է, որ 2021 թվականի միջոցառումների համար հատկացվել է 48,5 միլիոն եվրո` քաղաքային, մարզային ու կենտրոնական բյուջեներից, ինչպես նաև` Եվրոպական հանձնաժողովի բյուջեից:

Նշենք, որ այդ «կոչմանը» հավակնում էին նաև Բայա Մարե, Բուխարեստ և Կլուժ Նապոկա քաղաքները։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed