«Եվրատեսիլ 2017» -ին Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը

Հանրային հեռուստաընկերության՝ «Դեպի Եվրատեսիլ» ծրագրի շրջանակում արդեն հայտնի է, որ 2017-ին  Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը:

Ըստ պաշտոնական տեղեկության՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում Արծվիկը պայքարում էր Մարտայի հետ, որի արդյունքում երգչուհին հաղթող ճանաչվեց համահայկական ժյուրիի գնահատակնների և հեռուստադիտողների SMS քվեարկությամբ:

Նշենք, որ Ուկրաինայում «Եվրատեսիլ 2017» –ին կմասնակցեն 43 երկիր ներկայացնող երգիչներ», կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed