«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա ”Fly with me” երգով

Արդեն հայտնի է այն երգը, որով Հայաստանն այս տարի կմասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին և կներկայանա եվրատեսիլյան երկրպագուներին և եվրոպաբնակ հանդիսականին: Մրցութային երգը կկրի ”Fly with me” խորագիրը:

Հիշեցենք, որ մրցույթի համար ներկայացվել էր շուրջ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որը լավագույնս էր համապատասխանում մրցույթի այս տարվա կարգախոսին և ձևաչափին, Արծվիկի նախասիրություններին և կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում: Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանն և Դավիթ Ծերունյանը:

Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկություններ, այն ընդհանրությունները, որոնք զարմանալիորեն առկա են:

Երգը  տեսահոլովակը կներկայացվի մարտի 18-ին՝  «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո:

Աղբյուրը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed