«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի «Կիևսկայա Սոֆիա» Ազգային արգելոցային համալիրի տարածքում

artsakhpress.am-ը փոխանցում է՝

Հաջորդ տարի անցկացվելիք «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթը ծրագրում են անցկացնել «Կիևսկայա Սոֆիա» Ազգային արգելոցային համալիրի տարածքում:

Այդ մասին տեղեկացրել է ազգային հեռուստաընկերությունը, որը մրցույթի կազմակերպիչենրից մեկն է:

«РИА Новости» գործակալության փոխանցմամբ, միջազգային հանրությանը այդ վայրը հայտնի է նրանով, որ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի միշակութային ժառանգության ցանկում:

Կիևի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ իրենք հավատավորների զգացմունքներին չեն վնասում, քանի որ Կիևսկայա Սոֆիան այժմ գործում է ոչ թե որպես տաճար, այլ որպես թանգարան:

Նա նաև ասել է, որ մրցույթի երկրպագուների համար հրապարակում կտեղադրվի մեծ էկրան, որով հնարավոր կլինի տեսնել երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Տարածել`
Share

You may also like...