«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում է կայացել Վիեննայում

Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել է հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ մասնակիցներին ողջունելու էին եկել Ավստրիայում բնակվող հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքներն է հղել մասնակիցներին և անդրադառնալով երգի գաղափարին` քաջալերել բոլոր ներկաներին` աջակցել «Եվրատեսիլ-2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին:

 

Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմել է իր արմատների մասին և կատարել մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարել են մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում է կայացել Վիեննայում”

Leave a Reply

Your email address will not be published.