«Եվրատեսիլում» Կիպրոսն կներկայացնի հայազգի Հովիկ Դեմիրճյանը

Կիպրոսահայ 27-ամյա երգիչ Հովիկ Դեմիրճյանն  Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017»-ին կներկայացնի Կիպրոսն իր «Gravity»(«Հանդիսավոր») երգով: Նշենք, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը շվեդ կոմպոզիտոր Թոմաս Գեսոնն է, որը  տարիներ շարունակ աշխատել է «Եվրատեսիլի» կիպրոսյան ներկայացուցիչների հետ: Ավելին՝ 2012 թվականին «Եվրատեսիլում» հաղթած «Euphoria»երգի հեղինակն է:

Թե ինչ հաջողություն կունենա այս երգով մեր հայրենակիցը անկանխատեսելի «Եվրատեսիլում», դժվար է ասել, բայց նշենք, որ նրա բախտն այլ երաժշտական նախագծերում այնքան էլ չի բերել: 2009 թվականին Հ. Դեմիրճյանը եղել է հունական «X factor» նախագծի մասնակիցներից մեկը, որին արդյունքում բաժին է հասել 7-րդ տեղը:

Այդուհանդերձ, մեր հայրենակցին մաղթենք հաջողություն, հատկապես, որ նա երրորդ անգամից է միայն կարողացել արժանանալ «Եվրատեսիլում» Կիպրոսը ներկայացնելու պատվին:Առաջին անգամ նա 2010թ.-ին «Եվրատեսիլ» գնալու կիպրոսյան նախընտրական փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ 2015թ.-ին՝ 4-րդ, եւ միայն այս տարի Կիպրոսը՝ որպես իր երկրի եվրատեսիլյան մասնակից ընտրեց նրան:

 

Հրանտ Սարաֆյան

Աղբյուրը` iravunk.com

Տարածել`
Share

You may also like...