Եվրատեսիլյան կրքերը թեժանում են

Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանի պատվիրակ Յուլյա Սամոյլովայի մուտքն Ուկրաինա արգելելու որոշումը:

ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամւլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կիևը պետք է վերանայի իր  որոշումը, այլապես մրցույթիմիջազգային հեղինակությունը վտանագված է:
«Անկասկած, ուկրաինական կողմի որոշումը լրջորեն կազդի մրցույթի հեղինակության վրա: Մենք, իհարկե, ակնկալում ենք, որ մինչ մրցույթի մեկնարկը որոշումը կվերանայվի, և ռուս պատվիրակը կկարողանա մասնակցել մրցույթին», -ասել է Պեսկովը:

Ինչպես արդեն հայտնի է  «Եվրատեսիլ-2017»-ը չի հեռարձակվի Ռուսաստանի տարածքում, քանի որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է Սամոյլովայի մուտքն Ուկրաինա, որի պատճառն այն է,  որ 2015թ. Սամոյլովան առանց Կիևի թույլտվության այցելել է Ղրիմ:

Իսկ ահա 2018 թվականին, անկախ նրանից, թե որ երկրում կկայանա «Եվրատեսիլը», Ռուսաստանը միևնույն է կներկայացնի Յուլիա Սամոյլովան, ինչպես որոշել են Մոսկվայում:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ին և 11-ին կլինեն «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը:

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին և 11-ին կլինեն «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...