«Եվա» ֆիլմը կներկայացվի Օսկարին

 

Այս տարի  Օսկար ամենամյա մրցանակաբաշխությանը կներկայացվի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման: Ֆիլմը կառաջադրվի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Այս մասին հայտնում են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք, որ կինոնկարը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։

 

Աղբյորը` menq.org

 

Տարածել`
Share

You may also like...