Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք. Շառլ Ազնավուր

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց երգիչը:

«Բայց սպասե՛ք ուշքի գամ, որ իմ տպավորություններով կիսվեմ»,- նշեց երգիչը: Ազնավուրը Երևանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացառիկ համերգով է հանդես գալու:

Անդրադառնալով համերգի ծրագրին, երգիչն ընդգծեց. «Երգերի շարքը որոշում եմ միայն այն ժամանակ, երբ տեղ եմ հասնում։ Հակառակ դեպքում անակնալ չի լինի, և շատ անգամ փոփոխություններ եմ կատարում մինչև վերջին վայրկյանը»:

Ազնավուրն իր յուրաքանչյուր երգում հոգի է ներդնում ու կարծես ապրում է սեփական երգերով: Աշխարհահռչակ երգիչն այս փաստը հետևյալ կերպ է բացատրում. «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք. Շառլ Ազնավուր”

Leave a Reply

Your email address will not be published.