Ես և Աստված բարևում ենք իրար, բայց չենք խոում. Վոլտեր

Ֆրիդրիխ Երկրորդ արքան Վոլտերին առաջարկեց, որ մակույկով միասին զբոսնեն: Վոլտերը սկզբում ոգևորությամբ համաձայնեց, բայց երբ նկատեց, որ մակույկն օրորվում է, անմիջապես դուրս թռավ դրա միջից:
-Այդ ինչպես եք անհանգստանում սեփական կյանքի համար,- ծիծաղեց թագավորը,- իսկ ահա ես չեմ վախենում:
-Դա լիովին հասկանալի է,- պատասխանեց Վոլտերը,- աշխարհում շատ թագավորներ կան, իսկ Վոլտերը մեկն է:

Վոլտերը չէր հավանում Վենետիկի բնակիչներին՝ պատճառաբանելով, որ նրանք թաքցնում են դեմքի ստոր արտահայտությունը և հետևաբար՝ արատավոր ու հանցավոր մտքերը: Նա կարծում էր, որ դիմակներ կրելու վենետիկյան ավանդույթը կապված է այդ քաղաքացիների ազգային բնավորության հետ: 


Վոլտերին հարցրին. «Գոյություն ունի աշխարհում ինչ-որ բան, որը չի արժանանա Ձեր անսահման հեգնանքին»: Գիտնականը իր ոճով պատասխան տվեց. «Իհարկե գոյություն ունի: Ես ինքս»:

Մի սկսնակ դրամատուրգ Վոլտերին ասաց.
-Կարդալով Ձեր ողբերգությունները, ես հասկացա, որ ավելի լավ, միևնույն է, չեմ գրելու և որոշեցի գրել միայն կոմեդիաներ: Գիտնականը նրան խորհուրդ է տալիս. «Կարդացեք Մոլյեր»:

Վոլտերին հարցրին, թե ում է նա համարում մեծագույն խաբեբաներ:
-Բժիշկներին,- պատասխանեց ֆրանսիացին: Իսկ այն հարցին, թե ովքեր են մեծագույն հիմարները, նա պատասխանեց. «Բժիշկների հիվանդները»:

Կոմս Բյուֆոնը Վոլտերին նվեր ուղարկեց իր նոր գիրքը: Վերաբերմունքից շոյված գիտնականը նրան նամակ գրեց, որտեղ հեղինակին անվանում էր «երկրորդ Պլինիոս»: Բյուֆոնը գովասանքին գովասանքով պատասխանեց. «Եթե ես երկրորդ Պլինիոսն եմ, ապա չկա և չի լինի երկրորդ Վոլտեր»:

Քչերին է հայտնի, որ Վոլտերը խոշոր գումարներ էր վաստակում բորսաների միջոցով: Նրա հաջողակ մեքենայություններով համակված Ֆրիդրիխ Երկրորդը իր թղթերից մեկում գրում է. «Չի կարելի, որ Վոլտերի նման խելք ունեցող մարդը իզուր վատնի դա»:

Վոլտերի խոսքերով՝ երկինք հասնելով՝ մենք կզարմանանք երեք անգամ: Առաջին՝ որովհետև այնտեղ կհանդիպենք նրանց, ում չէինք անկնկալում հանդիպել, երկրորդ՝ այնտեղ չենք հանդիպի նրանց, ում սպասում էինք, և երրորդ՝ կզարմանանք, որ մենք ինքներս ենք այնտեղ հայտնվել:

Գեղեցիկ կինը տառապում է երկու հիվանդությամբ. մեծության և հետապնդման մանիաներ:

«Նա մեծ հայրենասեր էր, մարդասեր անձնավորություն, անկեղծ ընկեր, եթե, իհարկե, ճիշտ է, որ նա մահացել է»: Վոլտեր

Տարածել`
Share

You may also like...