Ես քրիստոնյա եմ և կաթոլիկ, սակայն նկարիչ լինելու համար ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի պահանջվում.Սալվադոր Դալի

Սալվադոր Դալին (ամբողջական անունը՝ Սալվադոր Դոմենեկ Ֆելիպ Ժասինտ Դալի ի Դոմենեկ, մարկիզ դե Դալի դե Պուբոլ (11.05.1904 – 23.01.1989 թթ.)) եղել է իսպանացի գեղանկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող, սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը:
1. Ես քրիստոնյա եմ և կաթոլիկ, սակայն նկարիչ լինելու համար ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չի պահանջվում:
2. Սիրում եմ լրագրողներին: Նրանք էլ են նպաստում բնակչության ապուշացմանը և դրանից հիանալի գլուխ են հանում:
3. Լինելով միջակություն՝ չարժե կաշվից դուրս գալ՝ ապացուցելով, որ միջակություն ես: Դա այնպես էլ նկատելի է:
4. Մի՛ ձգտիր ժամանակին զուգընթաց քայլել. ժամանակից ոչ մի տեղ չես փախչի: Մենք բոլորս, ինչ էլ, որ անենք, ակամաժամանակակից ենք:
5. Ոսկու իշխանությունից ազատվելու ամենապարզ եղանակն այն ավելցուկով ունենալն է:
- Previous Բոբ Դիլանմտքերից.
- Next Մերիլ Սթրիփը, Դենիել Քրեյգը և Հարիսոն Ֆորդիը իտալուհու արվեստում (լուսանկարներ, տեսանյութ)