Ես սիրում եմ Միքի Մաուսին ավելի շատ, քան երբևէ ճանաչածս ցանկացած կնոջ. Ռոյ Դիսնեյ

Ամերիկացի ֆիլմարտադրող, ռեժիսոր, կինոսցենարիստ, հնչյունավորող, մուլտիպլիկատոր, ձեռնարկատեր եւ բարերար։ Իր եղբոր՝ Ռոյ Դիսնեյի հետ համատեղ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության համահիմնադիրն է, որը հետագայում դարձավ աշխարհի ամենահայտնի ֆիլմարտադրող ընկերություններից մեկը։ Ես սիրում եմ Միքի Մաուսին ավելի շատ, քան երբեւէ ճանաչածս ցանկացած կնոջ։

Ես անհանգստանում եմ, երբ քննադատներին դուր է գալիս իմ աշխատանքը, այդ դեպքում ես, կարծում եմ, որ իմ հրաշալի հանդիսատեսը հաճույք չի ստանա։ Ինչո՞ւ են բոլորը հետաքրքրվում, թե ես ինչ եմ մտածում արվեստի մասին։

Քանի դեռ ընթանում են աշխատանքները մուլտֆիլմի վրա, բոլորը երջանիկ են՝ նկարիչ մուլտիպլիկատորները, որոնք գծագրում են, ներկում ֆիլմի հերոսներին։

Քանի դեռ շարունակվում է աշխատանքային պահը, ամեն ինչ հրաշալի՛ է։

Աշխատանքն ավարտելուց հետո մեզանից յուրաքանչյուրը մտածում է, որ ավելի լավ կարող էր աշխատել։ Իմ կյանքի մեծագույն պարգեւն այն է, որ կարողացել եմ ստեղծել այս հրաշալի ընկերությունը։

Հանդիսատեսին դուր է գալիս այն, ինչ ես անում եմ, եւ դա իրոք մեծ պարգեւ է։

Ես երջանիկ եմ, քանի որ անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս։ Ես երբեք չեմ ցանկացել պարզապես փող աշխատել, ինձ հետաքրքիր է ինչ- որ բան ստեղծելը, իսկ փողը միայն միջոց է նպատակներս իրականացնելու համար։

Եթե դու հավատում ես ինչ-որ մի բանի, հավատա մինչեւ վերջ, հաջողության հասնելու միակ ճանապարհը դա է։ Եթե դու կարող ես դա երեւակայել, ուրեմն կարող ես նաեւ իրականացնել։

Միշտ հիշիր, որ ամեն ինչ սկսվում է մտքից։

Բոլոր նրանք, ովքեր եկել են այս երջանիկ վայրը՝ բարի գալուստ Դիսնեյլենդ, սա ձե՛ր տարածքն է։

Այստեղ ծերերը նորից ապրում են իրենց ամենատաք հիշողությունները անցյալից, իսկ դեռահասները հույսով են լցվում ապագայի հանդեպ։

Դիսնելյենդը նվիրված է իդեալներին, երազանքներին։

Ես հույս ունեմ, որ այն ներշնչանքի աղբյուր կդառնա ամբողջ աշխարհի համար։

Մեր աշխարհի ողբերգությունն այն է, որ չափից դուրս շատ մարդիկ են մեծանում։

Ես չեմ նկարահանում ֆիլմեր առաջին հերթին երեխաների համար, ես նկարում եմ ֆիլմեր մեր, յուրաքանչյուրիս միջի երեխայի համար։

Ես փառք եմ տալիս Աստծուն եւ Ամերիկային, որ մեծացնում եմ երեխաներիս հանդուրժողականության, ժողովրդավարության եւ ազատության դրոշի ներքո։

Հեղինակ Աշխեն Քեշիշյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Տարածել`
Share

You may also like...