Ես պատմել եմ այն մասին, թե ինչպես Սաութ Սայդից եկած աղջկան հաջողվեց լսելի դարձնել իր ձայնը. Միշել Օբաման

Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ առաջին տիկին Միշել Օբաման իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին տեղի կունենա իր «խիստ անձնական» հուշագրության շնորհանդեսը: Այս մասին գրում է  The Daily Mail-ը` նշելով, որ տիկին Օբաման այս գրառումը կատարել է Twitter-ի իր էջում:

Աղբյուրը հայտնում է, որ  ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ հեղինակած գիրքը կոչվելու է Becoming: գիրքը կհրատարակվի  Penguin Random House հրատարակչությունում`  30 մլն դոլարանոց պայմանագրի շրջանակում: Նախատեսվում է թարգմանել  24 լեզվով՝ այդ թվում նաև արաբերեն: Դրան կկցվի նաև գրքի աուդիո (ձայնային) տարբերակը:

«Այն գրելը խիստ անձնական փորձառություն էր: Ես պատմել եմ արմատներիս ու այն մասին, թե ինչպես Սաութ Սայդից  եկած աղջկան հաջողվեց լսելի դարձնել իր ձայնը: Հուսով եմ՝ ուղևորությունս կոգեշնչի ընթերցողներին, որ իրենք իրենց մեջ քաջություն գտնեն ու դառնան այն, ինչ իրենց համար է նախանշված:

Չեմ համբերում, թե երբ եմ իմ պատմությամբ կիսվելու մյուսների հետ»,-Twitter-ում գրել է տիկին Օբաման:

Obama teased the book in an Instagram post on Sunday (seen above)

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed